Ապրիլի 7-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, «Ռոսիա» տոնավաճառի դիմացի կանգառում ոմն Միշո բացահայտ հափշտակել է իր մատանին, ժամացույցը, 8.000 դրամը, բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միշոն 1983 թ. ծնված Միխայիլ Հ.-ն է, ով ապրիլի 20-ին, ժամը 18-ին, Մ. Խորենացու փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Միխայիլ Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն