ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և շարունակականությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Հիլլիարդին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի կապակցությամբ` ընդգծելով, որ գործակալությունն իրավամբ համարվում է նախարարության կարևորագույն և վստահելի գործընկերներից մեկը:
Քարեն Հիլլիարդը նշել է, որ գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն գյուղատնտեսական, ներառական կրթության և երեխաների իրավունքների պաշտպանության, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսանողների շարժունության, կրկնակի դիպլոմների տրամադրման, ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/, ինչպես նաև Հայաստանում Ամերիկյան համալսարանի գործունեությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն