«Լիկվիդացիոն գներ», «Մեծ զեղչեր», «Վաճառվում է կամ տրվում է վարձով» գրությամբ պաստառները փակցված են բազմաթիվ խանութների վրա։
«Ահավոր ա առևտուրը, հնարավոր չի գոյատևել, ստիպված լիկվիդացիոն գներ ենք դրել, որ փակենք խանութը»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասում է խանութներից մեկի սեփականատեր`Սոֆյա Բաղդասարյանը։
Ապրանքաշրջանառության համար վերցված վարկերն ու տարածքի վարձավճարները տնտեսվարողները չեն կարողանում ժամանակին մարել։ Նրանց խոսքերով՝ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսով զբաղվելը դարձել է պարզապես անհնարին։
«Տարածքը ես վարձակալել եմ, ես չգիտեմ ու չեմ էլ կարողանում հասկանալ` սա հավաքելուց հետո ինչ բիզնես կարող եմ դնել, ինչը կարդարացնի, ինչը կաշխատի»,-ասում է Սոֆյա Բաղդասարյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ