Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խնդրանք չէր, այլ՝ պահանջ». Ուսանողները նամակ փոխանցեցին Մեծ Բրիտանիայի դեսպանին (Տեսանյութ) 

Ապրիլ 21,2015 12:41

Այսօր՝ ապրիլի 21-ին, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողությունը նախաձեռնել էր երթ դեպի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն: Նպատակը հայ ուսանողության բողոքի ու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ընդունմանն ուղղված պահանջատիրության արտահայտումն էր:

Մասնակցում էր մոտ երկու տասնյակ ուսանող, երթը խաղաղ բնույթ ուներ՝ առանց վանկարկումների, ուսանողերի ձեռքին հայոց եռագույնն էր եւ իրենց պահանջատիրությունը ներկայացնող պաստառներ: Երթը կազմակերպողների ձեռքին՝ նամակն էր, որտեղ ներկայացված էին պահանջը եւ պահանջին միացած ուսանողների ստորագրությունները:

Cuyc_M_Britan_7 Cuyc_M_Britan_6 Cuyc_M_Britan_5 Cuyc_M_Britan_3 Cuyc_M_Britan_2 Cuyc_M_Britan_1 Cuyc_M_Britan_8

Հասնելով դեսպանատան մոտ՝ երթի մասնակիցները զրուցեցին անվտանգության աշխատակիցների հետ, որից հետո կապ հաստատեցին դեսպանատան աշխատակիցներից մեկի հետ՝ ներկայացնելով իրենց ցանկությունը՝ փոխանցել նամակը դեսպանին:

Մանրամասները՝   տեսանյութում

 

Երթը նախաձեռնողներից ԳԱԱ  գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների հետ տարվող աշխատանքների համակարգող-մասնագետ Ազնիվ Շահազիզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ԳԱԱ-ի ուսանողների նախաձեռնած այս միջոցառումը շարունակական բնույթ է ունենալու, մտադրվել էին այցելել բոլոր այն պետությունների դեսպանատներ, որոնք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, որոշեցին նախ սկսել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատնից, իր խոսքով ասած, որովհետեւ գերտերություն է:

Հետո նաեւ նշեց, որ Բրիտանիայի վարած քաղաքականությունն էլ տարբերվող է, Թուրքիայի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի:

«Ուզում եմ նշել, որ սա խնդրանք չէր, այլ պահանջ»,- ասաց Ազնիվ Շահնազարյանը:

Մանրամասները՝   տեսանյութում

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930