Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն, Լյուդմիլա Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ խմբակցությունից «առանձնացան»

Ապրիլ 21,2015 12:33

ՀՀ ԱԺ-ն այսօր 113 «կողմ», առանց «դեմ» եւ «ձեռնպահ» ընդունեց հայտարարություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:Ուշագրավ է, որ 131 պատգամավորներից 111-ն էին գրանցվել:

Հիշեցնենք, որ նախորդ լիագումար նիստում, քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ կուսակցությունը դեմ է նման հայտարարության ընդունմանը եւ որպեսզի «դեմ» չքվեարկի, չի մասնակցելու քվեարկությանը: ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունից, սակայն, Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը «կողմ» է քվեարկելու: ՀԱԿ խմբակցությունից կողմ քվեարկեցին նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:

Հայտարարությունը հետեւյալն է

– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

– արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,

– կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

– երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,

ՀՀ ԱԺ-ն կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Հայտարարության տեքստի տակ ստորագրել են պատգամավորներ`բոլոր խմբակցություններից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930