Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը նույնը թողեց

Ապրիլ 21,2015 12:27

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի վերաբերյալ բողոքը: Փաստաբանները բողոք էին ներկայացրել՝ փոխել Չուգասզյանի նկատմամբ առաջին ատյանի նշանակած խափանման միջոցը:

Հիշեցնենք՝ վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 20-ին մերժել էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանի, Արամ Հակոբյանի, Պավել Մանուկյանի եւ Գեւորգ Սաֆարյանի գործերով բողոքները:

Իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի գործով բողոքը վերաքննիչ քրեական դատարանը կքննի ապրիլի 22-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930