Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ապրիլի 23-ը եւ 24-ը շատ ռիսկային օրեր են» (Տեսանյութ) 

Ապրիլ 21,2015 12:24

«Տեխնիկական առումով վտանգ կա ապրիլի 23-24-ի հետ կապված»,- ապրիլի 21-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա համարում է, որ կարելի է սպասել կայքերի վրա զանգվածային հարձակումներ, բայց ըստ նրա՝ դա այդքան լուրջ չպետք է ընդունել: Նա նշեց, թե խնդիրն այն է, որ հարձակումներ կարող են լինել լրատվական բովանդակություն ունեցող կայքերի վրա: Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ դա ամեն տարի չի լինում, բայց փորձագետի կարծիքով՝ հնարավորությունը շատ մեծ է, որ նման հարձակումներ լինեն. «Վերջին տարիներին ադրբեջանական հաքերային խմբերն են ներգրավվել ցեղասպանությունը ժխտելու հարցում: Նկատվում է ոչ նորմալ լռություն, հատկապես՝ հիմնական դերակատարները լուրջ հաքերները երկար ժամանակ ակտիվ չեն, կարելի է ենթադրել, որ գործողությունն ընթանում է ընդհատակյա եւ պատրաստվում են 24-ին.: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ հայկական կայքեր կոտրված են, բայց դրա մասին գիտեն միայն կոտրողները եւ պահում են, որ ի հայտ բերեն ապրիլի 24-ին»

Մեդիափորձագետը համարում է, որ խնդիր կա թուրքական եւ ադրբեջանական կողմի մոտ. «Վտանգ կա ընդհանուր կապուղիների խաթարման: Այդպիսի խնդիրներ ունեինք 2013 եւ 2014-ին, երբ մի քանի ժամ ինտերնետը չէր աշխատում, բայց լավ ուշադրություն չի դարձվել: Ապրիլի 23-ը եւ 24-ը շատ ռիսկային օրեր են»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930