Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իրական օրակարգը. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 21,2015 12:18

Իշխանությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման ըստ էության դարձրել են քաղաքական դաշտի օրակարգի թիվ մեկ հարցը։

Մի կողմից իշխանություններն ապրիլի 24-ին ընդառաջ ակտիվ «ներկա-բացակա» են անում՝ պարզելու, թե այդ օրը ո՞վ կգա Հայաստան։ Երեկ արդեն Սերժ Սարգսյանի աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել է «ներկա-բացակայի» նախնական արդյունքները. այս պահին ապրիլի 24-ին Հայաստան կժամանի 4 երկրի նախագահ։ «Այս պահին հայտարարվել է, որ ապրիլի 24-ին պետությունների ղեկավարների մակարդակով Հայաստան են ժամանելու Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Սերբիայի նախագահները»,- ասել է Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ բացի այդ, Հայաստան կժամանեն 60-ից ավելի պետական եւ միջազգային կառույցների պատվիրակություններ։

Մյուս կողմից այս թեմայի շուրջ ակտիվացել է դաշնակցությունը. մեկ դար շարունակ Ցեղասպանության հարցը «բիզնես» դարձրած ՀՅԴ-ի ներկայացուցիչները պնդում են՝ հարկավոր է «առավել քան երբեւէ» զարկ տալ պահանջատիրությանը։ Երեկ ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կոչ է արել ապրիլի 24-ից հետո շեշտը դնել պահանջատիրության վրա։ «Ապրիլի 24-ից հետո պետք է շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք մինչ այժմ, մեկ տարբերությամբ միայն, որ հիմա շեշտադրությունը կատարենք ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլեւ պահանջատիրության վրա։ Մենք պետք է համազգային համախմբություն ունենանք՝ կոնկրետ ինչ ենք պահանջելու Թուրքիայից։ Ապրիլի 24-ից հետո մենք պետք է շարունակենք հատուցումների խնդիրը»,- հայտարարել է նա։

Ընդ որում, պատահական չէ, որ հայտարարության հեղինակը Կիրո Մանոյանն է, որն հանդիսանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, բացի այդ՝ իրեն ընդդիմադիր հռչակած ՀՅԴ-ն տեւական ժամանակ է՝ գործում է իշխանական «ծիրին մեջ»՝ իր գործողություններն առնվազն համաձայնեցնելով Բաղրամյան 26-ում։

Սա նշանակում է, որ հնչեցվածը իրականում Սերժ Սարգսյանի իշխանության տեսակետն է ու առաջիկա գործողությունների պլանը։ Ինչպես հայտնի է, պահանջատիրության խնդիրը դրված է Համահայկական հռչակագրի հիմքում (էլ չենք խոսում մանր ու միջին տրամաչափի ՀՀԿ-ականների հայտարարությունների մասին, թե ՀՀ քաղաքական կշիռը թույլ է տալիս պահանջատեր լինել պատմական իրավունքներին): Հիմա իշխանություններն այդ դրույթը «կյանքի կոչելու» ուղիներ են մշակում:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930