Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունը դանդաղ բարձրանում է. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 21,2015 12:05

Ի հեճուկս միջազգային ֆինանսական կազմակերպությունների, որոնք Հայաստանում անկում են կանխատեսում, առաջին եռամսյակում վիճակագրական ծառայությունն արձանագրել է տնտեսական ակտիվության ավելացում։

Ինչպես հայտնի է, Արժույթի միջազգային հիմնադրամի օրերս հրապարակած գնահատումներով Հայաստանում սպասվում է համախառն ներքին արդյունքի մինչեւ 1 տոկոս կրճատում։ Մի փոքր ավելի լավատես է ՀԲ-ն. հնարավոր է համարում 0,8 տոկոսանոց աճ, բայց չի բացառում անկման հավանականությունը։

Այս գնահատականների հետ համակարծիք չէ կառավարությունը։ Դա է վկայում անցած շաբաթվա վերջին վարչապետի արած հայտարարությունը, որը, ըստ էության, կառավարության պատասխանն էր միջազգային կազմակերպություններին։

Ըստ այդմ. «Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները եւ այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, այնուհանդերձ համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»։ Որպես հիմնավորում Հ.Աբրահամյանը նշել է, որ տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում գրանցվել է 1,8 տոկոս տնտեսական աճ։

Կառավարության ղեկավարը տվել է նաեւ առաջին եռամսյակի սպասումների գնահատականը։

-Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն, եւ կարծում եմ, որ կունենանք 2,5-3 տոկոս տնտեսական աճ։

Վարչապետի այս հայտարարությունից երկու օր անց վիճակագրական ծառայությունը հրապարակեց առաջին եռամսյակի ցուցանիշները։ Դրանց համաձայն, տնտեսական ակտիվությունը տարեսկզբի երեք ամիսներին եղել է 2,5 տոկոս։ Մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է ակտիվության 2,2 տոկոսանոց աճ։

 

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930