Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Հիմնական խնդիրները թողած`ընկել ենք երկրորդականների ետեւից»

Ապրիլ 21,2015 12:10

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի նախագիծը`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին: Պատգամավորներն առաջարկում են հետեւյալ փոփոխությունը. «Քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին ուղարկել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը եւ միաժամանակ պարզաբանել քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման բողոքարկման կարգը»:

Փոփոխությունը բացատրվում է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերը արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Petairavakan_2Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ ընդունված է մի մոտեցում`քննիչների կողմից վերոնշյալ որոշումների միայն տեղեկացման և դրանց բողոքարկման կարգի պարզաբանման, ինչպես նաև արդյունքում փաստացի որոշման պատճենի չտրամադրման հիմնավորում է հանդիսանում այն, որ օրենսգրքով նման դատավարական կարգ սահմանված չէ: «Մինչդեռ, հարց է առաջանում, թե օրենսգրքի վերոնշյալ հոդվածում նշված շահագրգիռ անձինք քննիչի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որ հիմքերը կարող են բողոքարկել համապատասխան մարմին, եթե քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին` չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո` նկատի ունենալով, որ տուժողները, չստանալով որոշումները, փաստորեն զրկվում են դրանք բողոքարկելու, այդ կերպ իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից»,- պարզաբանեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը ՄԻՊ-ի հանձնարարականը ողջունելի է համարում: Ավելին, կարծում է, որ իրականում լուրջ ձեռքբերում է իրավահարաբերության կարգավորման շրջանակներում: Բայց նա կարեւոր է համարում, որ հարցը կարգավորվի օրենքով:

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարևորում է նման փոփոխության անհրաժեշտությունը: Բայց, ըստ նրա, հիմնականը խնդիր թողած ընկնում ենք երկրորդական խնդրի լուծման հետևից: Ջհանգիրյանի կարծիքով` կարեւորություն տալով երկրորդական խնդիրներին, իսկ հիմնականներն անտեսելով, խորհրդարանն իրականում խուսափում է դրանց համապարփակ լուծումից:

Petairavakan_3Հարցն, այնուհանդերձ, ընդունվեց միաձայն եւ ընդգրկվեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930