Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղնիքի պետ շարքայինը բռնություն է գործադրել կրտսեր սերժանտի նկատմամբ

Ապրիլ 21,2015 11:45

Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Արման Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բաղնիքի պետ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 2015թ. հունվարի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում նույն զորամասի լվացքատանը,ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13 եւ 65 հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային պահանջները, չնչին առիթով՝ սպիտակեղենը հանձնելու հարցի շուրջ վիճաբանել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Մ.-ի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ բռունցքով հարվածել է նրա ձախ հոնքին՝ առողջությանը պատճառելով թեթեւ ծանրության վնաս:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն այսօր մեկնարկում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930