Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մեկնարկային տուրում Իսրայելից կրած պարտությունից հետո մեր տղաները թեւաթափ չեղան եւ հաջորդ իսկ օրը 2,5:1,5 հաշվով հաղթեցին ուկրաինացիներին, որոնք իրենց հերթին նախորդ օրը առավելության էին հասել ռուսների նկատմամբ:
Մեր թիմի հաղթանակն ապահովեց Լեւոն Արոնյանը, որին անձնատուր եղավ Ուկրաինայի առաջատար Ռուսլան Պոնոմարյովը: Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանին փոխարինած Հրանտ Մելքումյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
Այսօր՝ 3-րդ տուրում, Հայաստանի հավաքականը խաղում է առաջատարներից մեկի՝ Կուբայի հետ:
Իսկ Չինաստանի Չենդու քաղաքում մեր կանանց ընտրանու մրցակիցը այնտեղ հաջող մեկնարկած Լեհաստանն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tsaghkadzor2015.fide.com-ի