Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նազարբաեւն ու Լուկաշենկոն չեն ժամանում Երեւան. «168 ժամ»

Ապրիլ 21,2015 11:17

«168 ժամի» հետ զրույցում բելառուս քաղաքագետ Վալերի Կարբալևիչն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի սգո միջոցառումներին Լուկաշենկոյի բացակայությունը փաստում է այն, որ պաշտոնական Մինսկի համար Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները կարևոր, արժեքավոր չեն, քանի որ առևտրաշրջանառությունը մեծ չէ, ֆինանսական ռեսուրսներ ևս Հայաստանը չունի, ուստի Լուկաշենկոն որոշել է, որ չարժե ծախսել ժամանակ և այս օրերին ժամանել Երևան։ Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, բելառուսաթուրքական հարաբերությունները հանգիստ են, հավասարակշռված։ «Բելառուսում հզոր թուրքական կապիտալի ներկայություն կա։ Թուրքիայի դեսպանատունը պնդում է, որ առևտրաշրջանառությունը նույնիսկ ավելի շատ է, քան մեկ միլիարդ դոլարը։ Բելառուսում թուրքական կապիտալը ներկա է անշարժ գույքի, տուրիզմի և մի շարք այլ ոլորտներում։ Այս ամենի շնորհիվ Բելառուսը չի ցանկանում վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ուստի հեռու է մնում և փորձում պահպանել չեզոքություն՝ Հայոց ցեղասպանության հարցում»,- ասաց Վալերի Կարբալևիչը՝ շարունակելով, որ, թեև Բելառուսը և Հայաստանը գտնվում են երկու միության կազմում՝ ՀԱՊԿ և ԵՏՄ, այդուհանդերձ, հասկանալի է, որ այս միությունները հիմնված են ոչ թե արժեքային համակարգի, այլ ավելի շատ այդ միությունների մասնակցությամբ Ռուսաստանին նվիրվածության գործողություն ցուցադրելու ձգտման վրա։

Այդ կառույցներին միացած երկրների աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, շահերը, ըստ նրա, տարբեր են, հակադրվող են, ինչի արդյունքում էլ դրանք պարզապես Մոսկվային նվիրվածության ցուցադրություն կարելի է որակել։ Եթե, ըստ բելառուս քաղաքագետի, եվրասիականությունը հիմնված լիներ իրական համամարդկային արժեքների վրա, ապա Հայաստանի բոլոր եվրասիական գործընկերներն այդ օրը կգտնվեին Երևանում։ «Իսկ այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչ ընդհանուր ռազմաքաղաքական սպառնալիքներ ունեն Բելառուսն ու Հայաստանը, որպեսզի անդամակցեն նման կառույցի, ինչպիսին ՀԱՊԿ-ն է»,- նկատեց նա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930