Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան «կիսում է հայերի վիշտը», բայց հրաժարվում ճանաչել Ցեղասպանությունը. «Ամերիկայի Ձայն»

Ապրիլ 21,2015 11:10

Վաշինգտոն այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կիսում է հայերի ցավը, սակայն հրաժարվել է հետևել Եվրախորհրդարանի կոչին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան կիսում է հայերի ցավը, թուրքական կողմը հավատում է հայ ժողովրդի հետ երկխոսության միջոցով հարաբերությունների կարգավորման հնարավորությանը, ասաց Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Քարնեգի հաստատությունում:

«Մենք կշարունակենք աշխատել խնդրի պատմական կողմի կարգավորման և միաժամանակ ղարաբաղյան հարցի լուծման ուղղությամբ», – նշեց Թուրքիայի արտգործնախարարը:

Պատասխանելով վերլուծաբան Թոմ դը Վաալի հարցին, որը, բարձրացնելով Հայոց ցեղասպանության խնդիրը, հետաքրքրվեց, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը նախատեսում հայ ժողովրդի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր անել, Չավուշօղլուն վստահեցրեց, որ Թուրքիայի իշխանությունները սերտորեն զբաղվում են այդ հարցով դեռ 2009 թվականից, սակայն այս տարի որևէ առաջընթաց չեն կանխատեսում: «Այս տարի Հայաստանի և հայ սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է լինելու աշխարհի հասարակական կարծիքի վրա՝ 1915 թվականի դեպքերի կապակցությամբ», – ասաց Թուրքիայի արտգործնախարարը:

Արման Թարջիմանյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930