Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հայ իրավապաշտպանները ձկան պես լուռ են. «Հրապարակ»

Ապրիլ 21,2015 11:01

Ադրբեջանի հատուկ ծառայությունը, զինդատախազությունը եւ «դատարանն» ամեն ինչ անում են, որպեսզի ՊՆ պոռոտախոսությունը պսակազերծվի։ Այդ է հուշում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի վարույթում քննվող քրեական գործն ընդդեմ ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի, ով գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրօր.–ի միանգամից 12 հոդվածներով:

…Անշուշտ, Արսեն Բաղդասարյանը ռազմագերի է։ Ակնհայտ է նաեւ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է անցյալ ամռանը Շահումյանի շրջանում ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտների գործին «ի հակակշիռ»։ Եվ ինչո՞ւ են լռում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ մնում է անհասկանալի։ Չէ՞ որ ադրբեջանցի դիվերսանտները ժամկետային զինծառայողներ չէին, այլ հատուկ ծառայությունների կողմից պատրաստված խմբի անդամներ։ Նրանք ձերբակալվել են Շահումյանի շրջանում՝ զորքերի շփման գծից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող խաղաղ բնակավայրում՝ երկու անձի սպանությունից հետո։ Ընդ որում, նրանցից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել եւ ոչնչացվել։ Իսկ Արսեն Բաղդասարյանը ՊԲ ժամկետային զինծառայող է, գերեվարվել է շփման գծում։ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն օրերս «դառնություն է հայտնել», որ Ռուսաստանը «ոչինչ չի անում Լեռնային Ղարաբաղում պատանդ պահվող իր քաղաքացի Դիլհամ Ասկերովին վերադարձնելու հարցում»։

Արսեն Բաղդասարյանի «դատավարությունը» լիովին տեղավորվում է սեփական դիվերսանտներին ամեն կերպ «վերադարձնելու» Ադրբեջանի վարչախմբի քայլերի համատեքստում։ Հայ զինվորին, անկասկած, Ադրբեջանում ցմահ ազատազրկման կդատապարտեն։ Եվ այդժամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կունենան «փոխզիջումային լուծում առաջարկելու» առիթ։ Ցավալի է։ Բայց անհասկանալի է առաջին հերթին հայ իրավապաշտպանների լռությունը։ Նրանք, որ մեկի քիթն Երեւանում «արյունոտելու» դեպքում շանթուկրակ հայտարարություններ են տարածում, պաշարում արեւմտյան երկրների դեսպանատները, հայ զինվորի հանդեպ Ադրբեջանում սանձազերծված ահաբեկչության հանդեպ, չգիտես ինչու, «ձկան լռություն» են պահպանում։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930