Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հարցի սահմանները. «Ժամանակ»

Ապրիլ 21,2015 10:43

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 28,5 տոկոսով: Այս ցուցանիշն, ընդ որում, ավելի մեծ է, քան մոտ 14 տոկոս տնտեսական անկում արձանագրած 2009 թվականին, երբ Հայաստանի տնտեսությունն արձանագրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում աշխարհում ամենամեծ անկումներից մեկը:

Եվ ահա, այսօր, փաստորեն, Հայաստանի արտաքին առևտուրը նվազում է ավելի, քան ամենամեծ ճգնաժամային անկման շրջանում: Ցանկացած երկրում սա կլիներ ուղղակի թիվ մեկ օրակարգային թեման, եթե չասենք, որ ուղղակի կառավարության անվստահության հարց կառաջացներ խորհրդարանում: Սակայն Հայաստանում այս ամենը հարակից հարցեր են, առավել ևս հիմա, երբ բոլորի ուշադրությունը բևեռվում և սևեռվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա: Սակայն, այս երկու իրողությունները, ըստ էության, ոչ թե հակառակվում են, ոչ թե հակադիր են իրար, այլ հանդիսանում են միմյանց փոխկապակցված:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930