Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնահատելի Յանդգնութիւն. asbarez.com

Ապրիլ 21,2015 10:41

Կարին Յովհաննէսեանի եւ Ալէք Մուհիպեանի բեմադրութեամբ հանրութեան ներկայացուեցաւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ շարժապատկեր մը, որ, մեր կարծիքով, ցարդ պատրաստուած շարժապատկերներէն կ՛առանձնանայ իր իւրայատուկ մօտեցումով:

Շարժապատկերի բեմագրային, խաղարկային բաժիններուն մասին խօսելու մասնագիտական պատրաստութիւն չունենալով, այդ գնահատումները կը թողունք ոլորտի վարպետներուն:

Հայոց Ցեղասպանութիւնը գրականութեամբ եւ ընդհանրապէս արուեստի ընդմէջէն ներկայացնելու բարդութիւնը ահաւոր է, մանաւանդ երբ ազգովին կորուստի ցաւը տակաւին, իր ամբողջ ահագնութեամբ, կը զգանք: Նոյն այս ցաւը կրնայ անդամալուծել ամէնէն տաղանդաւոր արուեստագէտը, երբ դէմ առ դէմ գայ իր ստեղծագործութիւնը կորուստի ահագնութեան հետ համեմատելու խնդիրին:

Աւելի անդամալուծող փաստ մը կրնայ ըլլալ համեմատութիւնը հրէական ողջակիզումը ներկայացնող շարժապատկերներու թէ՛ արուեստի մակարդակին, թէ՛ նիւթի ընդգրկման հրաշալի լուծումներուն հետ:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք asbarez.com-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930