Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց, թե չի կարծում, որ նախագահների չմասնակցելը բացասական դեր կխաղա 100– ամյակի միջոցառումների վրա. «Ես չգիտեմ, միգուցե կազմակերպչական առումով խնդիրներ կային, կամ միգուցե Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում է, որ երկրների ղեկավարները փորձեցին խուսափել ներկա լինելուց, բայց ես չեմ կարծում, որ դա վճռորոշ բացասական դեր կխաղա Ցեղասպանության միջոցառումների վրա։ Հարցի պատասխանը ես չունեմ, այն ավելի շատ քաղաքական է՝ ընդդիմադիր ներկայացուցիչներն այն կարող են վերագրել իշխանությունների կազմակերպչական թերացումներին, իսկ մի մասն էլ կարող է ասել՝ արդյոք ՀՀ-ի պես փոքր երկրի համար հնարավո՞ր էր տեսականորեն ավելի շատ քանակ ապահովել»։
Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը կարծում է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասնակցությունն արդեն հատկանշական է. «Այստեղ շատ կարեւոր է նաեւ, թե քանի երկրներից են ներկայացված լինելու։ Առհասարակ, եթե մենք նայում ենք երկրների ցանկը, որ ճանաչել են Ցեղասպանությունը, այդքան էլ մեծ չի, ընդամենը 21: Հիմա կարեւոր է, որ այդ երկրները, որոնք որ ճանաչել են, ինչ-որ չափով ներկայացված լինեն, բոլոր դեպքերում Ռուսաստանի ու Ֆրանսիայի պետությունների ներկայությունն արդեն հատկանշական է, ես չեմ ուզենա գերագնահատել կամ թերագնահատել, քանի որ 24-ով էդ գործընթացը չպիտի ավարտվի։ Եթե դրանից հետո ինչ-որ գործընթացներ չլինեն ու արդյունքի չբերեն, դա նույնպես արդյունավետ չեմ գտնում»։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ մեր փոքրիկ երկրում հավաքվեին աշխարհի բոլոր մեծ տերությունների ղեկավարները(նաև Թուրքիայի), միմյանց ձեռք սեղմեին ու հավատ ներշնչեին ամբողջ մարդկությանը, որ միահամուռ պայքարելու են բոլոր մարդկանց խաղաղության, ապրելու իրավունքի համար: Այդպիսի ներկայությունը հաստա՛տ աշխարհն ավելի կանխատեսելի ու անվտանգ կդարձներ: Բայց, ոչինչ, Ռուսաստանն ու Ֆրանսիան էլ շատ մեծ դեր ունեն աշխարհում, ու մենք երախտապարտ ենք նրանց ղեկավարներին ՝այդ շատ կարևոր օրը մեր կողքը լինելու համար: