Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանին եւ շարժման անդամ Երեմ Խոնդկարյանին ապրիլի 20-ին որպես վկա հրավիրել էին քննչական կոմիտե: Ալեք Ենիգոմշյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քննչական կոմիտեում իրեն ուղղված հարցերը վերաբերվում էին առաջադրված մեղադրանքին. «Հարցերը նաեւ վերաբերվում էին կալանավորված մեր ընկերներից մի քանիսի՝ անցած ամիսների ընթացքում կատարած հայտարարություններին, որոնք քննչական մարմինը համարում է մեղադրանքն ապացուցող փաստեր: Իհարկե՛, այդ մեղադրանքներն անհիմն են, եւ իմ խորը համոզմունքից ելնելով հերքել եմ, որ այդ արտահայտություններում զանգվածային անկարգություններ կազմակերպելու հիմք կա»:
Խոսակցություններ կան, որ ապրիլի 24-ից հետո Հիմնադիր խորհրդարանի անդամները ազատ են արձակվելու, Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով գործը նման ընթացք կստանա՞, նա պատասխանեց. «Անցած տարի նախադեպեր եղել են. Քաղաքական պատճառներով կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքների պարագայում: Երբ գործը նախաքննության փուլում էր պատկան մարմինները արտահոսքեր էին իրականացնում առ այն, որ ոչինչ այս մեկ-երկու ամիսը կանցնի, կալանավորվածն առանց դատապարտվելու ազատ կարձակվի: Ներկայումս տարածված այդ տեղեկությունները կարելի է այս տրամաբանության մեջ տեսնել, այսինքն՝ նպատակ են հետապնդում մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել, որպեսզի մարդիկ մտածեն, որ որոշ ժամանակ անց դուրս կգան եւ չպայքարեն նրանց ազատազրկման համար: Սա մի տարբերակ է, որ բացարձակապես պետք չէ բացառել եւ շատ հավանական է, որ լինի: Այսօր ինձ ուղղած հարցերից ես կարող եմ եզրակացնել, որ պատկան մարմինները փորձում են դիմել ամեն ինչի՝ չեղած տեղից մեղադրանքներ ուղղելու համար, այսինքն՝ նրանք համենայն դեպս այս պահին ամեն ինչ անում են, որպեսզի մեր ընկերներին այդ մեղադրանքներով դատապարտելը հնարավոր լինի: Բայց քանի որ ամբողջ խնդիրը հենց սկզբից քաղաքական է տեսականորեն չի բացառվում, որ կայացվի քաղաքական որոշում, որ ինչ-որ թվականից սկսած հնարավոր է մեր ընկերներին ազատ արձակել»:
Անդրադառնալով Հանրապետական խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե «Հանրապետականը մտածում է, որ նման տիպի մարդկանց, որ անձնագրում հայի ազգանուն է ու մինչև ապրիլի 24-ը նմանատիպ վերաբերմունք են ցուցաբերում, դրանց բոլորին պետք է մեկուսացնել»՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց. «Վահրամ Բաղդասարյանը ոչ միայն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, այլ նաեւ Ազգային ժողովում ամենամեծ խմբակցության ղեկավարն է, այսինքն՝ սովորական օրենսդիր, սովորական պատգամավոր չէ, նա իրավունք չունի օրենքից դուրս արտահայտություններ անել: Իսկ ինքն իրեն ազատորեն թույլ է տալիս ասել, թե իրեն չի հետաքրքրում մեղադրանքի հիմքեր կա՞ն, թե՞ ոչ: Սա պատգամավորին եւ օրենսդիրին անհարիր արտահայտություն է, սակայն դժբախտաբար, մեր երկրում սա զարմանալի չէ: Եթե իրենք դիմեն նման քայլերի, իրենք ավելի կսադրեն իրավիճակը, որովհետեւ եթե Հիմնադիր խորհրդարանից եւ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումից մի խումբ մարդիկ եւս ձերբակալվեն, շարժումը չի մարի, իրավիճակին ավելի շատ են սադրելու եւ մնացածները կարող են ավելի քիչ պատրաստ լինել նախատեսված միջոցառումները հանգիստ եւ հանդարտ իրականացնելու համար: Սա որպես սպառնալիք չեմ ասում, ոչ էլ որպես հաղորդագրություն»:
Ալեք Ենիգոմշյանը հավելեց, որ իշխանությունները շատ են շահարկում միտքը, թե Հիմնադիր խորհրդարանի՝ նման միջոցառում կազմակերպել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Ըստ նրա՝ նման իշխանություններն ընդհանրապես իրավունք չունեն հայրենասիրությունից եւ բարձր արժեքներից խոսել. «Ցեղասպանության 50-ամյակը եղավ սուգից դեպի պայքար անցման փուլ, այդ պայքարը երկար ժամանակ սահմանափակվեց ցեղասպանության ճանաչման պահանջով: Այսօր մենք արդեն հատում ենք հարյուրամյակը, ինչպես 50-ամյակը եղավ անկյունադարձային տարեթիվ 100-ամյակը եւս չի կարող չլինել անկյունադարձային, դա նշանակում է, որ այստեղ եւս պայքարի որակը պետք է փոխվի: Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վրա շեշտադրում դնելը խնդիր չի լուծի, մենք ունենք ցեղասպանության հետեւանքները վերացնելու խնդիր: Եվ ամենապատասխանատվությամբ, իմանալով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ բացարձակապես արկածախնդրության մասին չէ իմ խոսքը, ուղղակի ցեղասպանությանը վերաբերող մոտեցումը պետք է փոխվի»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ այսօր Հայաստանում տիրող վարչակարգի, ռեժիմի եւ համակարգի պատճառով հայ ժողովուրդն ապրում է սպիտակ ցեղասպանություն. «Այսօրվա ռեժիմի վերացումը եւ նոր որակի Հայաստանի ստեղծում առաջին եւ միակ նախապայմանն է ոչ միայն այսօր մեր ապրած սպիտակ ցեղասպանությունը կասեցնելու, այլ նաեւ միակ պայմանն է հարյուր տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության հետեւանքների վերացման գործընթացն ավելի արդյունավետ հունի մեջ դնելու: Հետեւաբար՝ այստեղ է «100-ամյակն առանց ռեժիմի» անվան ամբողջ իմաստը եւ 2015 թվականի ապրիլի 24-ը մեր հարգանքի տուրքը մատուցելուց հետո երեկոյան սկսելու այս ռեժիմից ձերբազատման գործընթացի սկիզբը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով: Հաշվի առնելով մեր ընկերների կալանավորումը, մենք համարում ենք, որ այդ ռեժիմից ձերբազատման գործընթացի առաջին քայլը պետք է լինի մեր ընկերների ազատագրումը, որը վստահ եմ կիրականանա, եւ երբ որ իրականանա, դա կլինի այս ռեժիմից ձերբազատման գործընթացի առաջին էական ձեռքբերումը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ձեռբակալությունը մարդկանց կազմակերպված ոչնչացումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար,ձեռբակալություն իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ձեռբակալությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
Ազտամարտիկների ձեռբակալությունն իրագործման առաջին փուլն սկվեց 1990թթ:Առաջին հրաամանն տվել է Լեոն Տեր-Պետրոսյնը, 1993 թ., ձեռբակալել Մանվել Գրիգորյանին Ֆիուզուլի քաղաքի վրա հարձակվելու եվ հայ-ադրբեջանական հարաբերությունները խափանելու համար:Բայց նա հրաշքով փրկվում է այդ հարվածից եվ խոտանում է նախագահին կատարել միմիայն նրա հրամանները:1994 թ Սեպտեմբեին նրա մեկ ուրիշ հրամանով, սկսեց ձերբակալությունները (հիմնականում Մարտակերտի հատուկ գնդի մոտ 14ՕՕ ազատարտիկների ) և դրան հետևած ազատամարտիկնեի հոգեկան ոչնչացումը:Այն ազատամարտիկնեը որոնք չէին հասցրել վայելել 1994 Մայիսի 9-ի հաղթանակի քաղցրությունը, հայտնվում են ճաղերի հետեվում:
Արժե ապրել այդ անգին պահը վայելելու համար,չէ որ նրանք են վաստակել այս ազատությունը իրենց անձը զոհաբերելով:
Ձեռբակալության երրորդ փուլը նշանավորվեց ազատարտիկների ջարդով կանանց, երեխաների ներկայությամբ,Բեր-ձորի դեպքը:
Ռեժիմի վերջին փուլը` հայ ազգի զանգվածային տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված ձեռբակալության համընդհանուր և բացարձակ քայլերն է: Չնայած Հայերի դատապարտման շարունակվող գործընթացին` ռեժիմը շարունակում է ամեն կերպ պայքարել նրանց դեմ ովքեր եղել են ազատամարտիկ:
Բոլորն էլ փակվելու են ռեժիմի ձեռքով, եթե պայքարեն իրենց իրավունքների եվ ազատության համար հատ հատ, կամ էլ «Եթե Սերժի թուրը կտրում է, ապա պետք է անցնել դրա տակով»։
Եթե շարունակենք նստել տանը,դրանով ապացուցում ենք որ ռեժիմի տականքների կողմնակիցն ենք,փողոց դուրս չգալով օգնում ենք ռեժիմին:
Արմեն Զատիկյան
Ապիլի 24-ին ժամը 09:00-ից մինչեվ 16:00 Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից:
Ապիլի 24-ին ժամը 18:00-ին դուրս ենք գալիս փողոց պայքարի:
Գարեգին Չուգասզյան,Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյան,Պավել Մանուկյան,Գևորգ Սաֆարյանին, դուք այսօր փակված էք, բայց Ձեր սկսած գործը, մենք շարունակում ենք:
«Մեր ազտամարտիկների ուժը միասնության մեջ է»