Լրահոս
Օրվա լրահոսը

Լույսներն անջատեցին, որ լրագրողները հեռանան Մատենադարանի դահլիճից

Ապրիլ 20,2015 22:27

Այսօր լրագրողներս մի ասուլիսի մասնակցեցինք Մատենադարանում, որտեղ ներկայացուցչական կազմը մանրամասներ էր հաղորդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող ու անցկացվելիք միջոցառումների մասին: Ասուլիսին մասնակցում էին բոլոր այն մարդիկ, որոնք անմիջական կապ ունեին հիշատակման միջոցառումների հետ՝ սկսած Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգողից, վերջացրած ուժային, հոգեւոր եւ մշակութային կառույցների ներկայացուցիչներով:

Ասուլիսի ժամանակ շեշտվեց, թե որքա՜ն կարեւոր է լրատվամիջոցների դերը,  հետաքրքրությունը այդ նման միջոցառումների հանդեպ: Սակայն, երբ ասուլիսն ավարտվեց, ու պարոնայք հոգեւոր եւ քաղաքացիական այրերը հեռացան, լրագրողների դերի մասին կարեւորությունն էլ մոռացվեց. լրագրողներին ուղղակի դուրս հրավիրեցին Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճից՝ պատճառաբանելով, թե տեղ ունեն գնալու: Լրագրողները խնդրեցին մի 15-20 րոպե ժամանակ տալ, մինչեւ նյութերը կուղարկեն: Սակայն չանցած 5 րոպե դահլիճի լույսերն անջատեցին, ու ստիպված դուրս եկանք՝ նեթբուքերը գրկած:

Մի՞թե լրագրողները դեկոր են այս կամ այն միջոցառման համար, թե՞ ֆոն, որ տեսախցիկները ցույց տան, թե ինչ մեծաթիվ են նրանք այս կամ այն արարողության կամ ասուլիսի ժամանակ: Տարրական հարգանքը եւ աշխատանքային պայմանների ապահովումը հաստատ չէր խանգարի:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930