Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համաժողովը

Ապրիլ 20,2015 22:22

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան» սրահում ապրիլի 20-ին տեղի ունեցավ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կազմակերպած «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համաժողովը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, ՀՀ արդարադատության նախարարության ավագ մասնագետ Արման Սահակյանը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Չակարյանն իր ելույթում հիշատակեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ-ին ընդունած Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան, որից հետո, սակայն, շատ բան չի փոխվել. աշխարհում ամեն օր նոր ողբերգություններ ու կոտորածներ են իրականացվում:

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը կարևորեց միասնականությամբ արդարության հասնելը, միասնական պայքարը արհավիրքների ու մարդկային ճակատագրերը խեղելու դեմ, իսկ ուժն ու համարձակությունը երիտասարդների ձեռքում են, ովքեր կարող են շատ բան փոխել ցեղասպանությունների ճանաչման և պատժելիության հարցում:

11150353_10206385308249849_4205114544576969439_n

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Հայաստանում բնակվող, սովորող և աշխատող արտասահմանցի ուսանողներ և կամավորներ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Իրանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Եգիպտոսից: Մասնակիցներն իրենց ելույթներում քննադատեցին ցեղասպանություն հասկացությունը, անցկացրին համեմատականներ Հայոց և այլ ցեղասպանությունների միջև, ներկայացրեցին իրենց դիրքորոշումը և տեսակետները զանգվածային կոտորածների և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում ամփոփվեց նաև «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» ծրագիրը, որը մեկնարկել էր սույն թվականի մարտի 1-ին: Շուրջ երկամսյա այս ծրագրի հիմնական նպատակն էր համախմբել աշխարհի տարբեր ծայրերից եկած երիտասարդներին, ովքեր իրենց խոսքով, ելույթներով կքննադատեն ցեղասպանության երևույթն առհասարակ, ինչպես նաև իրենց ուղերձը և կարծիքը կներկայացնեն վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների և դրանց չճանաչման կործանարար հետևանքների վերաբերյալ:

Մարտի 10-ին մեկնարկել է ծրագրի պաշտոնական Ֆեյսբուքյան էջը, որտեղ ներկայացվել են ծրագրի ընթացքում նկարահանված սոցիալական գովազդի դրվագները: Համաժողովի առանցքային մասնիկն էր նաև ծրագրի շրջանակում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համատեղ ջանքերով պատրաստված ամբողջական տեսահոլովակը /տես՝:

TSD_NTEF_YPAG_Genocide-Memorial-Visit_2

Համաժողովի ավարտից հետո մասնակիցները և հյուրերը «Թի-Էս-Դի» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի աշխատակիցների հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Technology and Science Dynamics LLC

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930