Այսօր՝ ապրիլի 20-ին ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի հիմնադրած «Ծիծաղի, հումորի եւ խոսքի դպրոց» ստուդիայի սաները այցելել էին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նրանք գրական-երաժշտական միջոցառում էին պատրաստել «Օրրանի» շահառու երեխաների համար: Միջոցառման ընթացքում Աշոտ Ղազարյանի սաները Կոմիտասի երաժշտության ներքո կտորներ կարդացին Սեւակի, Վարուժանի, Շիրազի, Սահյանի այն ստեղծագործություններից, որոնք Հայոց ցեղասպանության թեմայով էին:
Ըստ էության, Աշոտ Ղազարյանն իր ստուդիայի սաների հետ «Օրրանի» անապահով եւ կարիքավոր երեխաների համար հայրենասիրության փոքրիկ դասընթաց անցկացրեց եւ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակից դարձրեց:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ