Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան պաշտոնապես հայերի ջարդերը ցեղասպանություն կանվանի. Reuters

Ապրիլ 20,2015 18:25

Գերմանիայի կառավարությունն այսօր հետ քայլ է արել 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի ջարդերը ցեղասպանություն անվանել հրաժարվելու քաղաքականությունից:

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական միությունում Թուրքիայի գլխավոր առեւտրային գործընկեր եւ միլիոնավոր թուրքերի տուն Գերմանիան միանում է այլ ազգերի, հաստատությունների ու Հռոմի պապին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դատապարտված տերմինն արտասանելու հարցում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերգն ասել է, որ կառավարությունը կսատարի ուրբաթ օրը Բունդեսթագում իրադարձությունը ցեղասպանության օրինակ հայտարարող բանաձեւի նախագիծը:

Գերմանիան երկար ժամանակ հրաժարվել է ցեղասպանություն տերմինն արտասանելուց, թեեւ Ֆրանսիան եւ այլ երկրներ արել են դա: Բայց կոալիցիոն կառավարությունը ճնշման է ենթարկվել խորհրդարանական խմբակցությունների յուրային պատգամավորների կողմից, որոնք ծրագրում են բանաձեւում օգտագործել ցեղասպանություն բառը:

«Կառավարությունը սատարում է բանաձեւի նախագիծը, որում Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկական զտման եւ 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է համարվում»,- ասել է Շտեֆան Զայբերգը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930