Լրահոս
Օրվա լրահոսը

Չուգասզյանի գործով զբաղվող փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Ապրիլ 20,2015 18:06

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մհերի Արղամանյանի նախագահությամբ քննվում է Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Փաստաբան Գեւորգ Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փաստաբանական խումբը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել. «Նույն դատավորը արդեն իսկ որոշում էր կայացրել Պավել Մանուկյանի գործով եւ մերժել է մեր բողոքը: Քանի որ բողոքը եւ հարուցված քրեական գործը հիմնականում փոխկապակցված են եւ գրեթե նույն նյութերն են՝ առանց որեւէ փոփոխության, հետեւաբար՝ եթե մի դատավորն արդեն իսկ իր գնահատականը տվել է Պավել Մանուկյանի գործով, ինչպե՞ս կարող է մյուսի հանդեպ նույն որոշումը չկայացնել: Ըստ էության, դա միանշանակ հիմք է, որ դատական օրենսգրքի համապատասխան հոդվածով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի: Սկզբից մեր կոլեգան հայտնեց՝ Արա Զաքարյանը, այնուհետեւ՝ մենք էլ միացանք, մեր կարծիքը հայտնեցինք»:

Դատարանը հիմա խորհրդակցական սենյակում է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930