Հայաշատ Սոչիում օրերս քաղաքային իշխանությունների որոշմամբ, փողոցներից հեռացրել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր պաստառները:
Տեղաբնակների խոսքով, հայերը վրդովված են: Սոցիալական ցանցերում անգամ կոչեր են հնչել գնալ Սոչիի քաղաքապետի մոտ և բողոքել այս որոշման դեմ, սակայն խոսքից գործի անցնելը դժվար է:
«Էստեղ էնպես չի, որ ժողովուրդը մի մարդու պես կանգնի ու գնա: Ինտերնետի կարգով մնում ա էդ ամեն ինչը: Ամեն մեկը կախված ա ամեն մեկից: Եթե գնացիր ադմինիստրացիայի դեմ, արդեն կարող ես խաչ դնես քո ցանկացած գործունեության վրա», – «Ազատության» հետ զրույցում ասաց 12 տարի Սոչիում բնակվող Արթուր Աղաբաբյանը:
Սակայն նա շեշտեց, որ Սոչիի հայերի համար կատարվածը վիրավորական է․ – «Բայց ցանկացած հայի համար էլ ցավալի ա»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ Լազարյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
В 600 городах (!) России проходят масштабные,очень организованные мероприятия по Геноциду! В Сочи пройдут 21,23 и 24-го апреля! Может быть уточните,ув. радиостанция, прежде, чем напечатать????(((((((