Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը հացադուլին կդիմանա մինչեւ մայիսի 28-ը. 2 անգամ հացադուլի փորձ ունի

Ապրիլ 20,2015 16:34

Այսօր ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, ինչպես տեղեկացրել ենք, հայտարարել է, որ հացադուլ է սկսում օմբուդսմենի գրասենյակի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին եւ մյուս քաղբանտարկյալներին՝ 17 հոգու:

Լրագրողները հիշեցրին, որ նա ժամանակին եռյակի հետ էր, տարբեր քաղաքական ուժերի հետ պայքարել է իշխանափոխության համար: Հարցին՝ հիմա հիասթափվել եք, դրա համա՞ր եք  հացադուլ անում՝ նա պատասխանեց. «Ոչ միայն մեր հույսերը, այլ նաեւ ձեր հույսերը եռյակը չարդարացրեց, քանի որ նրանք էլ սխալ ուղի ընտրեցին: Կուսակցությունները, քաղաքական ուժերը, Հիմնադիր խորհրդարանը, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, բոլորը իրենց շահերի համար են պայքարում: Կուսակցությունը ձգտում է գալ իշխանության: Մենք՝ ազատամարտիկներս, չենք ձգտում դրան, մենք չենք գալիս իշխանության: Ասում ենք, ստեղծենք ժողովրդի վստահության ժամանակավոր կառավարություն, դուք կառավարեք: Մեր տարբերությունը դրանում է: Կուսակցություններից ամեն մեկն իր շահն է տանում առաջ, դրա համար հրապարակն ու հարթակը չմիացան իրար: Եթե Ծառուկյան Գագիկին սպառնացին, ասեցին հրաժարվիր քո հայացքներից, այդ դեպքում թող հասարակությունը գնար բողոքեր, ասեր՝ նախագահ, այս ի՞նչ ես անում, Ծառուկյան Գագիկին մենք ենք ընտրել: Որեւէ մեկը թող չմեղադրի այստեղ Ծառուկյան Գագիկին»:

Ըստ ազատամարտիկի, իշխանությանը պետք է հնարավորություն տալ ուղղվելու, դրա համար համախմբվելու կոչ է անում: Հարցին՝ Դուք պատրաստ եք համագործակցել ՀՀԿ-ի հե՞տ, ձերբակալողների հետ ինչպե՞ս եք համախմբվելու՝ Խաչիկ Ավետիսյանը պատասխանեց. «Մենք պետք է Հայաստան կառուցենք»:

Հարցին՝ Ձեր պահանջը ումի՞ց է, իշխանությունի՞ց, այդ դեպքում ինչո՞ւ եք ՄԻՊ-ի գրասենյակի մոտ հացադուլն անում՝ ազատամարտիկը պատասխանեց. «Մի քիչ որ տրամաբանեք, երեւի կհասկանաք, 1-2 օր մտածեք: Մենք ազատամարտիկներով 2 օր մտածել ենք»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք հացադուլի փորձ ունեք: Պարզվեց՝ այո, Խաչիկ Ավետիսյանը 2 անգամ հացադուլ արել է:

Մեր հարցին՝ ինչքա՞ն եք դիմացել՝ ազատամարտիկը պատասխանեց. «Մեկ անգամ 13 օր, մեկ անգամ՝ 17: Ես դեռ մի 20 օր էլ կարող էի դիմանալ, որեւէ խնդիր չկա: Հույս ունեմ, որ մինչեւ մայիսի 9-ը պիտի որ տղաներին ազատեն: Մոտավորապես պատկերացնում եմ այդպես: Ինձ թվում է, մինչեւ մայիսի 28-ը հացադուլ անելու համար իմ առողջությունը կների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930