Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կան բազմաթիվ վարկածներ Գյումրիում կատարված դաժան սպանության շուրջ (Տեսանյութ)

Ապրիլ 20,2015 16:16

Գյումրու Տեքստիլագործների թաղամասի Մհեր Մկրտչյան փողոցի 39 ա հասցեի երեքհարկանի շենքի 29-րդ բնակարանում մոր ու աղջկա՝ 90-ամյա Քնարիկ եւ 51-ամյա Ալվարդ Շահումյանների դաժան սպանությունը դեռ բացահայտված չէ, սակայն կան բազմաթիվ վարկածներ: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը: Ըստ նրա, բոլոր վարկածները մեկ առ մեկ ստուգվելու են:

Artur_Pogosyan

Դատախազի տեղակալը նաեւ տեղեկացրեց, որ ապրիլի 18-ին, ժամը 22.05-ին, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշ բաժնում, որ Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 39 ա հասցեի 29 բնակարանում սպանություն է տեղի ունեցել, դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան բնակիչներ Ալվարդ եւ Քնարիկ Շահումյանների դիակների արտաքին զննությամբ հայտնաբերել է բռնության հետքեր: Մասնավորապես կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ են առկա եղել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով, եւ նաեւ 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Այսինքն՝ երկու անձանց սպանություն ՝զուգորդված ավազակային հարձակմամբ: Ըստ դատախազի տեղակալի, կատարվում է նախաքննություն, նախաքննության ընթացքում մի շարք օպերատիվ հետախուզական միջոցներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ ըստ հարեւանների վարկածների, սպանություն կատարողը ծանոթ կլիներ Շահումյաններին, քանի որ, նրանք տանը տղամարդ չունենալով, բավական զգուշավոր էին դրսի դուռը բացելու հարցում: Հարեւանների ասելով, մինչեւ մի քանի անգամ չճշտեին, թե ով է թակողը, դուռը չէին բացի:

Բացի այդ, հարեւանները ականատես են եղել, որ հյուրասենյակում, որտեղ դանակի մոտ 10 հարվածով սպանել էին տան աղջկան՝ Ալվարդ Շահումյանին, նրա դիակը եղել է բազմոցի կողքին գտնվող աթոռի վրա՝ նստած վիճակում, հյուրասենյակում մրգերի բավական ճոխ սեղան է փռված եղել: Սա ինչ-որ տեղ առիթ է տալիս ենթադրելու, որ նախքան սպանությունը հյուրասիրություն է տեղի ունեցել: Ի դեպ, դռան բանալին եղել է ներսի կողմից կախված, որը եւս ենթադրելու առիթ է տալիս, որ դուռը տանտերերը ներսից են բացել ու մարդասպանին կամ մարդասպաններին հյուրընկալել: Սակայն, սրանք սոսկ ենթադրություններ են:

Gyumri spanutyun

Նշենք, որ Քնար ու Ալվարդ Շահումյաններին այսօր տեղափոխել են Գյումրու Ավստրիական թաղամասի եկեղեցի, որտեղից եւ ամենայն հավանականությամբ նրանց կհուղարկավորեն: Այս մասին մեզ տեղեկացրեցին Ալվարդի գործընկերները Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մարզային մասնաճյուղի աշխատակիցները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930