Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժեց Արամ Հակոբյանի եւ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու բողոքը

Ապրիլ 20,2015 16:06

Վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 20-ին քննվում են Հիմնադիր խորհրդարանի հինգ անդամների բողոքները: Դատարանը մերժեց Արամ Հակոբյանի եւ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները:

Փաստաբան Գեւորգ Դավթյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք փաստաբանների խումբը բողոքարկելու է այդ որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու բողոքը: Հաջորդը դատարանը կքննի Պավել Մանուկյանի գործով բողոքը, որից հետո նաեւ Գարեգին Չուգասզյանինը: Իսկ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի ապրիլի 22-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930