Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հացադուլի նստած ազատամարտիկը չի պատրաստվում մեռնել. «Հանուն ինչի՞»

Ապրիլ 20,2015 15:43

Այսօրվանից ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ է լինելու:

Ինչպես տեղեկացրել ենք, 50 ազատամարտիկի փոխարեն հացադուլ է անելու միայն Խաչիկ Ավետիսյանը, այն էլ՝ ամսի 23-24-ին անցկացնելու է տանը, որպեսզի հյուրերի մոտ երկիրը չխայտառակվի. «Կարող են բժիշկները ստուգեն, որ տանը հաց չեմ ուտելու»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ միանգամից հացադուլը չեք տեղափոխում ապրիլի 25-ից հետո՝ նա պատասխանեց. «Չեմ ուզում այդ հաճույքը պատճառեմ այն ուժերին, որոնք ուրախանում են մեր դժբախտությունից: Մեր անմիաբանությամբ, մեր տրոհվելով»:

Հարցին՝ Դուք պատրաստ եք մեռնե՞լ՝ Խաչիկ Ավետիսյանը պատասխանեց. «Հանուն ինչի՞: Ես ինչի՞ պիտի մեռնեմ»:

Թե ինչու էին հայտարարել, որ 50 ազատամարտիկով հացադուլ են հայտարարելու, հետո մտքափոխվել, չգիտեի՞ն, որ այդ օրերին հյուրեր են լինելու՝ Խաչիկ Ավետիսյանը պատասխանեց. «Չգիտեինք, որ ամսի 21-ից են գալու»:

Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ չնայած օգտվել է Հիմնադիր խորհրդարանի հարթակից, բայց չի կիսում նրանց գաղափարները. «Ես Ժիրոյի հետ եմ, բայց ոչ Հիմնադիր խորհրդարանի: Ես Հիմնադիր խորհրդարանի համար չեմ անում սա: Ես Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Պավլիկ Մանուկյանի, Վոլոդյա Ավետիսյանի համար եմ անում, այդ տղաների համար»:

Մեր հարցին՝ Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանն արդեն ամիսներ շարունակ կալանավորված են, ինչո՞ւ հիմա որոշեցիք հանուն նրանց հացադուլ անել՝ նա պատասխանեց. «Վոլոդյա Ավետիսյանից հետո բավականին պայքար եղավ, ես չեմ մասնակցել այդ պայքարին: Մեր մեջ տարաձայնություններ կային: Դրանից հետո Շանթենք ձերբակալվեցին, դրանից հետո ծեծվեցին մեր ազատամարտիկները: Այսինքն, շարունակական բնույթ է կրում: Համբերության բաժակը լցվել է: Ամեն անգամ որեւէ մեկդ գլուխը բարձրացնում է, ուզում է իր կարծիքն արտահայտի, անմիջապես կա՛մ ձերբակալվում է, կա՛մ ծեծվում: Մնում է այն պահը գա, որ արդեն պետք է սպանեն: Մինչեւ ե՞րբ, թող սթափվեն իշխանությունները: Չի՛ կարելի 24-ի խորհուրդը փոխեն: Այնքան անուղեղ եղան մեր իշխանությունները, որ 24-ի խորհուրդը փոխեցին: Եթե մենք չհասկանալով ասեինք՝ 24-ին էլ ենք նստում հացադուլի, թքած այդ ամեն ինչի վրա, կփոխվեր այդ խորհուրդը»:

Ըստ նրա, ռեժիմի դեմ պայքարում պետք է ոչ թե անձի շուրջ համախմբվեն, այլ՝ ծրագրի:

Xachatur Avetisyan 6
Նա ասաց, որ ուզում է, որ Սերժ Սարգսյանը հեռանա իշխանությունից: Ինչպես է հասնելու դրան՝ պատասխանեց. «Ճանապարհներն ասե՞մ, մենք էլ ենք ուզում, Հիմնադիր խորհրդարանն էլ է ուզում, մեր բոլորի նպատակը նույնն է՝ ռեժիմին հեռացնելը, որովհետեւ իսկապես հանցագործներ են»:

Հարցին՝ ռեժիմը Ծառուկյանին սպառնում է, ո՞նց եք Դուք մտադիր առանց ցնցումների այդ մարդկանց հեռացնել իշխանությունից, երբ իրենց ձեռքում է ամեն ինչ՝ ազատամարտիկը պատասխանեց. «Հայաստանը չպետք է դառնա բախումների կենտրոն: Մենք դա թույլ չենք տա»:

Մեր հարցին՝ ռեժիմի դեմ հացադուլի միջոցով պայքարի փորձ մենք արդեն ունենք, դա ոչինչ չի տվել, իշխանությունները հացադուլ անողին ընդառաջ չեն գնացել, Դուք ինչի՞ եք սպասում հացադուլի արդյունքում՝ նա պատասխանեց. «Համենայնդեպս, մենք պայքարել եւ պայքարելու ենք, մինչեւ ազատեն տղաներին: Հացադուլն անժամկետ է»:

Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ եթե չազատվեն տղաները՝ ազատամարտիկն առաջարկեց ելքը. «Ինձանից հետո հացադուլի կնստես դու: Եթե դուք չեք նստի, նստողներ կգտնվեն, վստահ եմ»:Xachatur avetisyan 2

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930