Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Հավանական եմ համարում, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ինչ-որ ճնշումներ են եղել»

Ապրիլ 20,2015 15:04

Վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 20-ին քննվում են Հիմնադիր խորհրդարանի հինգ անդամների գործով բողոքները: Փաստաբան Գեւորգ Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գեւորգ Սաֆարյանին հանդիպել է միայն խափանման միջոց սահմանելու օրը:

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Գեւորգ Սաֆարյանը բռնության է ենթարկվել, նա պատասխանեց, որ նման տեղեկության չի տիրապետում. «Կոնկրետ մամուլում տեղ գտած հրապարակումներն ու վերլուծություններն են, թե կոնկրետ ի՞նչ է եղել, մենք տեղյակ չենք: Պաշտպանական կողմը նույնպես պետք է այցելի, հետեւաբար՝ իրենց տեսակցության ժամին այդ հանգամանքները նույնպես պարզ կդարձնեն»:

Նա չբացառեց, որ Գեւորգ Սաֆարյանը խցից տեղափոխվելու համար է հացադուլ հայտարարել. «Կա նաեւ այդ վարկածը, հետեւաբար՝ ես հավանական եմ համարում, որ միգուցե ինչ-որ ճնշումներ եղել են, որ բերել են այդ վիճակին: Բայց չեմ կարող ասել, թե դա կախվա՞ծ է նրա քաղաքական հայացքներից, թե՞ այլ հանգամանքներից, որովհետեւ բանտախցերում կարող է ե՛ւ պայմաններից, ե՛ւ բանտախցի որոշ անդամների կողմից եւ անգամ դրսի ուժերի ներգործությամբ որոշակի ճնշումների ենթարկվել»:

Խոսակցություններ կան, որ համաներում չի հայտարարվում Հիմնադիր խորհրդարանի անդամների պատճառով, եւ այդ խոսակցությունների պատճառով բանտախցում թշնամանք է առաջացել Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ: Հարցին, թե արդյոք այդ խոսակցությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, նա պատասխանեց. «Իսկապես չեմ ուզում փոխկապակցություն տեսնել, որովհետեւ մենք ավելի լավատես պետք է լինենք: Սակայն, այդ մտահոգությունը իսկապես որեւէ հիմքեր ունի: Սակայն, երեկվա դրությամբ մամուլի հրապարակումներ են լինում, որ համաներման հարցը հետաձգվում է մինչեւ մայիսի 1-ը: Բնականաբար, մենք կարող ենք մտածել նաեւ այդ ուղղությամբ, որ իսկապես կարող է կապ լինել, բայց հարյուր տոկոսով չենք կարող ասել»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930