Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն. Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Ապրիլ 20,2015 14:29

Դեբետ գետի ավազանում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:

Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրև, 23-ին և 24-ին լեռնային շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կնվազի 5-7, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

20_04arm

Երևանում`

Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար:

arm20_04

Երևանի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

o    Օդի առավելագույն ջերմաստիճան`     28.20C (1989 թ.)

o    Օդի նվազագույն ջերմաստիճան`        -6.70C (1987 թ.)

o    Օդի միջին օրական ջերմաստիճան`   13.10C

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930