Ապրիլի լույս 20-ի գիշերը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում անհայտ անձինք թալանել են Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի ավտոպահեստամասերի խանութը:
Գյուղապետն իրավապահներին հայտնել է, որ գողացել են 45 միլիոն դրամի ապրանքներ:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ