Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Հակոբյան. «Ուզում եմ իմանալ՝ հանցագո՞րծ եմ, թե՞ ոչ»

Ապրիլ 20,2015 14:17

Հիմնադիր խորհրդարանի Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանին օրեր առաջ գրավի դիմաց ազատ էին արձակել: Ապրիլի 20-ին Վերաքննիչ դատարանում նա եւս բողոքարկում էր առաջին ատյանի որոշումը:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բողոքարկել է իմանալու համար, թե ինչո՞ւ է առաջին ատյանի դատարանը որպես խափանման միջոց երկու ամիս կալանք նշանակել. «Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ է հանցանքիս պատճառը, հիմա փաստաբանները այդ հարցով են զբաղված: Ուզում եմ իմանալ՝ հանցագո՞րծ եմ, թե՞ ոչ»:

Նա հավելեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու որոշվեց իրեն գրավի դիմաց ազատ արձակել. «Շատ անհեթեթ էր մեղադրանքը, երեւի թե փաստաբանները քննիչների հետ փոխզիջման գնացին»:

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Արամ Հակոբյանի բողոքը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930