Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը նույնն է թողել

Ապրիլ 20,2015 13:56

Վերաքննիչ դատարանում մարտի 20-ին դատավոր Տեր-Ադամյանի նախագահությամբ քննվում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Դատական նիստից հետո փաստաբան Արա Զաքարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը. «Հերթական անգամ դատարանը ցույց տվեց, որ ինքը ոչ թե իրականացնում է երրորդ իշխանությունը, այլ ցավոք սրտի, նմանատիպ գործերով ուղղակի իշխանության պատվերն է իրականացնում: Վերաքննիչ դատարանը բառացիորեն կրկնեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշելով, որ այնուամենայնիվ, օրինական է, հիմնավորված է, հետեւապես՝ բողոքը պետք է մերժել»:

Փաստաբանը համարում է, որ դատարանները քրեական գործի հարցում չունեն բավարար անկախություն՝ արդարադատություն իրականացնելու համար. «Դա առավել եւս ցայտուն երեւում է կալանքի հետ կապված հարցերով: Ինչ վերաբերում է այն գործերին, որոնք որ քաղաքական հնչեղություն ունեն, եւ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, ապա նմանատիպ գործերով, ցավոք սրտի, դատարանները նախաքննական մարմինների որոշումների վրա իրենց կնիքն են դնում՝ օրինականացնելու համար այդ որոշումները»:

Այսօր Վարչական դատարանը քննելու է նաեւ Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամների՝ Արամ Հակոբյանի, Գեւորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի, Պավել Մանուկյանի գործերը: Այս պահին դատավոր Տեր-Ադամյանի նախագահությամբ քննվում է Արամ Հակոբյանի գործը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930