Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը
տեղեկացնում է իր հրաժարականի մասին. «Իմ որոշումը պայմանավորված է այն
հանգամանքով, որ ես չեմ կիսում Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների
նորընտիր խորհրդի կողմից որդեգրած աշխատանքային ռազմավարական մոտեցումները և
չեմ ընդունում գործունեության փոփոխված ձևաչափը տարածաշրջանում»:
Արմինա Դարբինյանը ղեկավարում է Ամերիկայի հայկական համագումարի
տարածաշրջանային գրասենյակը 2010թ.-ից:
Մամլո հաղորդագրություն