Շաբաթ օրը`ապրիլի 18-ին, ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն իրականացրեց կամավորական մեծածավալ աղբահավաք ‹‹Երեւանի մանկական երկաթուղի›› այգու հարակից տարածքում, եւ Հրազդան գետի այդ տարածքի երկու ափերը մաքրվեցին տարիներով կուտակված աղբից: ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ տնօրեն Լուսինե Քասարջյանը իր բացման խոսքում նշեց. ‹‹Մեր նպատակն է վերականգնել եւ մաքուր պահել մեր Երևանը: Շնորհակալ ենք բոլոր ներկա գտնվող կազմակերպություններին և կամավորներին մեզ միանալու, բարի կամքի եւ խանդավառության համար:››
Մաքրման միջոցառման նախաձեռնողներն էին ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն եւ Երեւանի ավագանու ‹‹Բարեւ Երեւան›› խմբակցության օժանդակությամբ: Աղբահավաքը չէր կայանա առանց Անահիտ Բախշյանի եւ Արթուր Իսպիրյանի մշտական օժանդակության: Պաշտոնական միջոցառումից օրեր առաջ տարածքի դժվարանցանելի մասերում մաքրում էր իրականացվել ԱԻՆ-ի աջակցությամբ: Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ Սանիտեք ընկերության երեք 25տ. տարողության աղբահանության մեքենաները հավաքված հսկայածավալ աղբը օրվա վերջում տեղափոխեցին աղբավայր: Քաղաքապետարանը նաեւ ապահովեց շտապօգնության մեքենայի և անձնակազմի հերթապահությունը:
‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն իր շնորհակալությունն է հայտնում Գրին Բին սրճարանին` միջոցառմանը ոչ միայն ամբողջ կազմով միանալու, այլ նաև օրը բլիթներով քաղցրեցնելու համար, ինչպես նաեւ Դիմ Քոմյունիքեյշընի ողջ անձնակազմին` մասնակցության եւ կազմակերպչական օժանդակության համար:
Կարդացեք նաև
Եւ իհարկե աղբահավաքը չէր իրականանա առանց մեր բարի օգնականների` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ, Հայաստանում Լիտվայի դեսպանատունը` դեսպան Էրիկաս Պետրիկասի գլխավորությամբ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), Սինոփսիս Հայաստանը, «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ‹‹Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը››, Դեպի Հայք հիմնադրամը և Հայ կամավորների միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Concept դիզայն ընկերությունը եւ այլոք:
‹‹Էյ Թի Փի›› ԲՀ