Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

32 երկրի խորհրդարանների ներկայացուցիչներ ապրիլի 24-ին կգան Հայաստան

Ապրիլ 20,2015 12:53

Վաղն ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին ԱԺ հայտարարության նախագիծը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կարծիք հայտնեց, որ վաղն այն միաձայն է ընդունվելու.

«Որտեղ, մասնավորապես կարեւորվել է բոլոր խորհրդարանների, պետական կառույցների վերաբերմունքն ու գնահատականը այդ ոճրագործությանը, միաժամանակ պարունակում է կոչ բոլոր խորհրդարաններին, որ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան»:

Նրա խոսքով, ԱԺ-ն արդեն 80 հրավերք է ուղղել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին, որ ներկայացուցչական կազմով ապրիլի 24-ին գան Հայաստան՝ մասնակցելու ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին ու արդեն 32 երկրներից իրենց հրավերքը հաստատվել է:

Նա ասաց, որ ԱԺ հայտարարությունից հետո սպասելիքներ կան, որ տարբեր երկրների խորհրդարաններ հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ կընդունեն:

Հարցին, թե հայոց ցեղասպանությունը դատապարտող վերջին օրերին կարեւոր փաստաթղթերը իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության աշխատանքի արդյունք է համարում, պատգամավորը չցանկացավ առանձնացնել. «Չեմ ցանկանում, որ մեզնից որեւէ մեկը նայի այս հարցին՝ իշխանությա՞ն, թե ընդդիմադիր դաշտի ջանքերի արդյունք է: 100-րդ տարելիցին նվիրված հայտարարության հեղինակը, զեկուցողը եղել է Զարուհի Փոստանջյանը, հարակից զեկուցողը Արտակ Զաքարյանը: Բայց նույն հայտարարության ներքո բոլոր խմբակցությունների պատգամավորները ստորագրել են, վերախմբագրման աշխատանքներին մասնակցել են: Չեմ կարծում պետք է սա ներկուսակցական շահերի ներքո տեսնել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930