Հողն ու փոշին Հյուսիսային պողոտայից անպակաս են: Դեռ նոր էին ավարտվել պողոտայի՝
4-5 միլիոն դոլար արժողությամբ սալիկապատման աշխատանքները, հիմա կրկին սալիկներ են փոխում: Այն էլ այն ժամանակահատվածում, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով աշխարհի տարբեր երկրներից հազարավոր պաշտոնյաներ ու զբոսաշրջիկներ են այցելելու Հայաստան: Մի՞թե հնարավոր չէր շինարարական աշխատանքներն ավելի վաղ սկսել, որպեսզի քաղաքի սրտում մեր հյուրերին չդիմավորեինք հողով ու փոշիով:
Լուսանկարը՝ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2015