«Նորից եմ առաջարկում Էրդողանին՝ կարդացեք Մահմուդ Թալեաթի ու Ահմեդ Ջեմալի հուշերը, կարդացեք 1919թ. Օսմանյան ռազմական ատյանի դատավարությունն ու Մահմուդ Թալեաթին, Իսմայիլ Էնվերին եւ Ահմեդ Ջեմալին, դոկտոր Նազըմին մահվան դատապարտելու պատճառները ու նախ նրանց հերքեք: Եթե իր հայրենակիցներին չի հավատում, թող դուրս գա նորակառույց իր նստավայրից ու քայլի դեպի նախկին նստավայրը, ո՞վ է կառուցել այդ շենքը եւ ո՞ւր են հիմա շինարարների, ճարտարապետների ժառանգները:
Թուրք ղեկավարները չեն կարողանում ընդունել, որ Հայաստանը կա, որովհետեւ նրանց մեջ նստած է իրենց պապերի գենը ու թույլ չի տալիս սեփական սխալները ընդունել՝ ոչ 100 տարի առաջվա, ոչ ներկա»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին օրերին որդեգրած կեցվածքին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Առավոտ» օրաթերթ
18.03.2015