Այս օրերին Հայաստանում է Իրաքի եզդիների ցեղասպանության հարցում իր մեղավորությունն ունեցող Շեխ Շամոն: Ցավոք սրտի, Հայաստանում գտնվել են եզդիներ, ովքեր ընդունել են նրան և անգամ հրավիրել են ապրիլի 21-ին մասնակցել Օսմանյան Թուրքիայի եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացմանը: Այդ հուշակոթողն ինքնին արժեքավոր է եզդիների համար, սակայն դրա բացմանը Շեխ Շամոյի մասնակցությունը այլ որակներ է հաղորդում այդ կարևոր միջոցառմանը:
Մենք՝ հայաստանաբնակ եզդիների շահերը ներկայացնող բոլոր հասարակական կազմակերպություններս, դատապարտում ենք այդ միջոցառումներին Շեխ Շամոյի մասնակցությունը և հայտարարում ենք, որ Իրաքի եզդիների ցեղասպանության մեջ իր մեղավորությունն ունեցող մարդը չի կարող կարեկից լինել եզդիներին, մարդ ով դեմ է Շանգալի ինքնավարությանը և եզդիական դրոշին, նա իրավունք չունի հանդես գալ եզդիների անունից: Այն մարդը, ում չեն ընդունում և ոչ մի եզդիական համայնքում, Հայաստանում իրավունք չունի խոսել եզդիների անունից: Կոչ ենք անում պետական մարմիններին չընդունել այս ինքնակոչին:
«Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպություն
«Սինջար եզդիների ազգային միավորում»
Կարդացեք նաև
«Շամս» Հասարակական կազմակերպություն
«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն
Լուսանկարում Շեյխ Շամո