Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրակարգի համաձայն՝ ԵԽԽՎ-ն հայոց ցեղասպանության հարց չի քննարկի

Ապրիլ 20,2015 12:20

Ապրիլի 20-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Այն կանցկացվի ապրիլի 20-ից 24-ը Ստրասբուրգում։

Վեհաժողովը աշխատանքների առաջին օրվա լիագումար նիստին հրատապ քննարկում կհրավիրի Ուկրաինայում՝ քաղաքական և անվտանգության հարցերի վերաբերյալ:

ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում կլինեն ահաբեկչության կանխարգելմանն ուղղված հարցեր. մասնավորապես «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գործունեության վտանգները, զանգվածային գաղտնալսումը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կապված անօդաչու սարքերի օգտագործման և թիրախային սպանությունների հետ։

Վեհաժողովում ելույթով հանդես կգան Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը : Ապրիլի 22-ին Վեհաժողովը կքննարկի Ռուսաստանի պատվիրակության դեմ պատժամիջոցների վերանայման հարցը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը կներկայացնի 2014-ի տարեկան զեկույցը: Կընթանան նաև ՄԻԵԴ դատավորների ընտրության աշխատանքները:

Նշենք, որ թեև Վեհաժողովի աշխատանքների վերջին օրը ապրիլի 24-ն է, սակայն ըստ օրակարգի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում նախատեսված չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930