Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երեւան մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: Այս մասին, ըստ ռուսական «TASS» գործակալության, այսօր հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Այցելության շրջանակներում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի, ինտեգրացիոն միություններում համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր բացառել Երեւանում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման հնարավորությունը: «Որքանով, որ մենք հասկանում ենք Պուտինը եւ Օլանդը ժամանումը Երեւան համընկնում է, նրանք միաժամանակ այնտեղ են գտնվելու: Հետեւաբար, պետք չէ բացառել այնտեղ հայկական կողմի նախատեսած ծրագրի շրջանակներում նրանց շփումները»,- ասել էր Պեսկովը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ