Արյունալի 20-րդ դարի պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս այսօր պնդել, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկնարկ է հանդիսացել ողբերգական իրադարձությունների մի շարքի համար, որոնց ընթացքում պետությունն իր ազգային, ռասայական, դասակարգային կամ գաղափարական ուսմունքի համար դաժանությամբ, երբեմն նաև բացահայտ սադիզմով, ոչնչացնում էր անպաշտպան խաղաղ բնակչությանը:
«Зеркало недели. Украина»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանությանը հաջորդած ողբերգական իրադարձությունների շարքում կարելի է դասել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, որի արդյունքում այս տարվա մարտ ամսվա վերջում, ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայի 6.000-ից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել, մոտավորապես մեկ միլիոնը փախստականներ են դարձել, իսկ հինգ միլիոնը հումանիտար օգնության կարիք ունեն:
Հեղինակը, մասնավորապես, նշել է. «Այսօր, իրապես գործող Ուկրաինա-թուրքական նախագծերի, Թուրքիայի կողմից մեր շահերն արհամարհելու, Մոսկվայի հետ Անկարայի մերձեցման ֆոնին, համոզվում ենք, որ Ուկրաինայի նախկին իշխանությունների քաղաքականությունը, որով մերժում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ սխալ էր»:
«Зеркало недели. Украина»-ն հավելում է, որ դժբախտաբար, պատմությունն այսօր պահանջված չէ իշխանավորների մոտ: Անկարայի այսօրվա քաղաքական գործիչները պետք է որ իմանան, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հետ խաղերը վատ ավարտ կունենան: Եվ հակառակը. կոշտությունը միշտ արդյունքներ է ունենում: Ակնհայտ է, որ Թուրքիայի այսօրվա քաղաքական կարճատեսության համար նրանք ստիպված կլինեն ապագայում վճարել»:
Կարդացեք նաև
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշել է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքականության թարմացման առաջին քայլերից մեկը պետք է լինի միանալն այն երկրների ցանկին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ