ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-18.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.85 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 643.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 535.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Կարդացեք նաև
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հորի ապօրինի հորատման դեպք, ինչի համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի թափոններով աղտոտման դեպքի համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 320.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում նույն խախտման համար կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 105.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և Ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ առգրավված 34.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Երևանի տարածքային ստորաբաժանման իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված 62 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Արարատի տարածքային ստորաբաժանման իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.2 մլն. դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարություն