Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության այսօր կայանալիք երկրորդ տուրում մեր ընտրանին ուժերը չափելու է Ռուսաստանի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանը որոշել է 4-րդ խաղատախտակի առջեւ Մարիա Կուրսովային փոխարինել Հայաստանի չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանով: Ըստ խաղատախտակների հերթականության զույգեր կազմել են:
Վալենտինա Գունինա-Էլինա Դանիելյան
Նատալյա Պոգոնինա-Լիլիթ Մկրտչյան
Կարդացեք նաև
Ալեքսանդրա Գորյաչկինա-Լիլիթ Գալոյան
Օլգա Գիրյա-Սուսաննա Գաբոյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ