Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

30 տարեկանից սկսած՝ մաշկը ջրի կարիք է զգում

Ապրիլ 20,2015 11:30

Ի՞նչ է անում կինը, երբ նայում է հայելու մեջ եւ տեսնում է դեմքին նորանոր առաջացած կնճիռները: Նա սկսում է կիլոգրամներով ամենաճարպոտ քսուքը քսել քթին, այտերին, աչքերի տակ եւ այդպես պառկել քնելու` հաջորդ օրն իսկ սպասելով դրական արդյունքի: Մենք ենթադրում ենք, որ մեր մաշկը ինչ-որ բանի պակաս ունի, բայց ինչ՝ ստույգ չգիտենք։ Մեզանից շատերի մտքով էլ չի անցնում, որ խոսքը գնում է հասարակ ջրի մասին։ Այո, մեր մաշկը ջուր է ուզում։ Ջրի պակասությունից ոչ միայն դեմքի, այլեւ ամբողջ մարմնի մաշկը դադարում է լինել առաձգական, թարմ եւ հարթ, իսկ աչքերի տակ առաջանում են կնճիռներ։ Որքան մարդը մեծանում է, այնքան մաշկի «ծարավն» ավելանում է։ 60 տարեկան կնոջ հյուսվածքներում ջուրը կիսով չափ պակաս է, իմիջիայլոց, դա նաեւ նկատելի է՝ մաշկը թոշնում է, կոշտանում, պատվում մանր կնճիռների ցանցով։ Այդ պատճառով արդեն 30 տարեկանից, երբ մաշկը ջրի կարիք է զգում եւ երբ հյուսվածքները սկսում են զգալ դրա պակասությունը, պետք է պարբերաբար քսել զանազան սնուցող եւ խոնավացնող քսուքներ:

Ամբողջ մարմինը ամեն օր՝ թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան ոչ միայն հիմնական հիգիենայի համար պետք է լվանալ, այլեւ` խոնավ պահելու: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի չափավոր։ Եթե դեմքի արյունատար անոթները չեն պայթում, լավ է հիմնավոր լվացվելու համար օգտագործել տաք ջուր, հետո՝ սառը։ Չոր մաշկը խոնավությունը ներծծում է դժվարությամբ։

Դրա համար պետք է շաբաթը 1 կամ 2 անգամ դնել վուշի սերմերից դիմակ, որի համար սերմերը պետք է մեկ ժամ դնել ջրի մեջ, մինչեւ որ ստացվի սոսնձող զանգված։ Այնուհետեւ վրձնով հավասար շերտով քսել դեմքին, ծածկել տաքացնող խոնավ կոմպրեսով եւ 30 րոպե հանգիստ պառկել: Դեմքը լվանալ տաք ջրով, իսկ վերջում մաշկին քսել խոնավացնող քսուք։
Դեմքին կարելի է ջրային մերսում կատարել բավական ուժեղ սառը ջրցնցուղի միջոցով: Մեծ ուժով խփվող կաթիլները բարելավում են արյան շրջանառությունը, եւ մաշկը ձեռք է բերում առողջ, թարմ տեսք։ Մերսումից առաջ մաշկը պետք է լվանալ կամ գոնե մաքրել դիմահարդարումը:

Իսկ ահա մի պրոցեդուրա համարձակների համար, որը ամբողջ մարմնի մաշկի վրա թողնում է հիանալի առողջարար ազդեցություն, թարմացնում է դեմքը եւ կես ժամվա ընթացքում լիցքաթափում օրգանիզմը։ Քչերը կհամարձակվեն դա կատարել։ Հարկավոր է արագ, ոտքից գլուխ սառը ջրով թրջվել, որից հետո պինդ փաթաթվել լողախալաթի կամ սավանի մեջ եւ չսրբվելով՝ կես ժամ պառկել անկողնում՝ տաք վերմակի տակ։ Ամենից լավ է փորձը կատարել շաբաթ երեկոյան կամ կիրակի առավոտյան, երբ ավելի շատ ազատ ժամանակ ունեք։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930