Լրահոս
Օրվա լրահոսը

Այրոցը մեղրով բուժվում է 99%-ով

Ապրիլ 20,2015 11:15

Այրոցը ոչ թե առանձին հիվանդություն է, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ: Բոլոր նրանք, որոնք ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ` ունենում են այրոցի տհաճ զգացողություն, որն առաջանում է կերակրափողի ներքին հատվածում: Այրոցի պատճառ կարող են լինել քրոնիկ գաստրիտը, տասներկումատյա աղիքի խոցը եւ այլն: Այս երեւույթն առաջանում է նաեւ առողջ մարդկանց մոտ, եթե օգտագործում են թունդ ալկոհոլային խմիչք, չափից շատ կծու սննդամթերք, որը լուրջ բուժման կարիք չունի:
Ժողովրդի մեջ ընդունված է այրոցի ժամանակ խմել սոդայաջուր, որը, ըստ բժիշկների` հակացուցված է, քանի որ սոդան միայն մի պահ է հանգստացնում, բայց խնդիրը մնում է, իսկ պարբերաբար սոդայի ընդունումը վնասվում է օրգանիզմը:

Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս դիմել մեղրի հրաշագործ օգնությանը եւ մոռանալ այրոցի մասին 99%-ով: Բուժումը կատարվում է գիշերվա ժամերին` 2:00-4:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում պետք է արթնանալ, կուլ տալ 1 թեյի գդալ մեղր եւ քնել: Բուժման կուրսը տեւում է 10-15 օր, եւ կարող եք մոռանալ տհաճ զգացողության եւ սոդայաջրի մասին: Հակացուցված է միայն մեղրից ալերգիա ունեցողներին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930