Լրահոս
Օրվա լրահոսը

Չափավոր հումորի զգացումը մարդուն դարձնում է գրավիչ, չափն անցնելուց՝ գռեհիկ

Ապրիլ 20,2015 11:00

Չափավոր հումորն ու սրամտությունը, տեղին կատակները մարդուն էլ ավելի գրավչություն են հաղորդում, բայց կատակներ կարելի է անել միայն այն դեպքում, եթե դրանք ծիծաղաշարժ, զվարճալի սրամտություններ են եւ ներկաներից ոչ մեկին չեն վիրավորում։ Անեկդոտներ պատմելիս պետք է հաշվի առնել միջավայրը, պահպանել չափի զգացումը։ Նրբանկատ պետք է լինել եւ եթե միջավայրում կան կանայք եւ երեխաներ, ապա նրանց ներկայությամբ անպատշաճ անեկդոտները չի կարելի պատմել` նրանց չդնելով անհարմար վիճակի մեջ։ Անքաղաքավարի է նաեւ ուրիշի ազգանվան, կազմվածքի, ճաղատության, հասակի, ազգության, բնակության վայրի, մազերի գույնի, կրթության, լուրջ ավտովթարի առթիվ կատակներ անելը։

Քաղաքավարությունը պահանջում է անեկդոտներին եւ կատակներին արձագանքել ժպիտով կամ անկեղծ, լիաթոք ծիծաղով։ Չափից ավելի բարձր ձայնով քրքջալը, ձեռքերով ու ոտքերով ոգեւորված շարժումներ եւ ավելորդ արտահայտություններ անելը տգեղ է։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930