Ծաղկաձորում մեկնարկած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 2-րդ տուրում մեր հավաքականը մրցելու է Ուկրաինայի հետ:
Չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանն այսօր կհանգստանա: Նրան կփոխարինի Հրանտ Մելքումյանը: Հավաքականների մարզիչներն արդեն հայտավորել են այսօրվա դիմակայության մասնակիցների անունները:
Զույգեր կազմել են Լեւոն Արոնյանն ու Ռուսլան Պոնոմարյովը, Գաբրիել Սարգսյանն ու Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Մովսիսյանն ու Պավել Էլյանովը, Հրանտ Մելքումյանն ու Ալեքսանդր Մոիսեենկոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ