Չինաստանի Չենդու քաղաքում երեկ մեկնարկած շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականը, որի մարզիչը Մելիքսեթ Խաչիյանն է, 3:1 հաշվով առավելության է հասել Եգիպտոսի նկատմամբ:
ԱՄՆ-ի ընտրանու առաջատար, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը առաջին խաղատախտակի առջեւ հաղթել է կանանց միջազգային վարպետ Այա Մոաթազին՝ ապահովելով իր թիմի խոշոր հաշվով առավելությունը:
Երկրորդ տուրում ԱՄՆ-ի մրցակիցը Լեհաստանն է: Տաթեւ Աբրահամյանը սեւերով խաղալու է գրոսմայստեր Մոնիկա Սոչկոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` chengdu2015.fide.com-ի